ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Կորոնավիրուսակիր Էջմիածնի բնակիչը մասնակցել է նշանադրության, մեկուսացվում են նշանադրությանը ներկա անձինք

Կորոնավիրուսակիր Էջմիածնի բնակիչը մասնակցել է նշանադրության, մեկուսացվում են նշանադրությանը ներկա անձինք
12.03.2020 | 14:38

Կորոնավիրուսով վարակված Էջմիածնի բնակիչն օրեր առաջ մասնակցել է նշանադրության, նշանադրությանը մասնակցած անձանց մեկուսացնում են՝ ասաց Էջմիածնի քաղաքապետարանի լրատվական վարչության պետ Մարիամ Պողոսյանը: «Բնակիչները միայն Էջմիածնի Մաշտոցի փողոցի շենքերից մեկից չեն»,-ասաց Պողոսյանը՝ նշելով, թե նախնական տեղեկություններով՝ նշանադրությունը կայացել է մարտի 8-ին:

Դիտվել է՝ 430

Մեկնաբանություններ